Անցնել բովանդակությանը

Անձնական տվյալների օգտագործում—Չեխիայի Հանրապետություն

Անձնական տվյալների օգտագործում—Չեխիայի Հանրապետություն

Տվյալների գաղտնիության այս ծանուցումը ներկայացնում է, թե Եհովայի վկաները ինչու և ինչպես են հավաքագրում և օգտագործում քարոզիչների անձնական տվյալները, ինչպես նաև նկարագրում է քարոզիչների իրավունքները իրենց անձնական տվյալների նկատմամբ։ Այս ծանուցման մեջ «դուք» կամ «ձեր» ասելով՝ նկատի ունենք այն անհատներին, ովքեր Եհովայի վկաների ժողովում չմկրտված կամ մկրտված քարոզիչներ a են ծառայում, և որոնց անձնական տվյալները Եհովայի վկաները մշակում են Եհովայի վկաների կրոնին աջակցելիս կամ գործունեությունը ծավալելիս։

Եհովայի վկաները համաշխարհային գործունեություն են ծավալում։ Այս ծանուցման մեջ «Կրոնական կազմակերպություն» արտահայտությունը կամ «մեր», «մենք», «մեզ» դերանունները վերաբերում են Եհովայի վկաների համաշխարհային կրոնական կազմակերպությանը կամ Եհովայի վկաների կողմից օգտագործվող մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց։ Այս իրավաբանական անձինք ներառում են տեղի ժողովները, մասնաճյուղը և այլ իրավաբանական անձանց, որոնք օգտագործվում են Եհովայի վկաների կողմից։ Դրանցից մեկը կամ մի քանիսը հանդիսանում են ձեր անձնական տվյալների վերահսկիչը՝ կախված մեզ հետ ձեր փոխգործակցության բնույթից։ «Եհովայի վկաների կրոնական ասոցիացիան» Չեխիայի Հանրապետության ժողովների քարոզիչների տվյալների վերահսկիչն է։

Քարոզիչները կամովի տրամադրում են անձնական տվյալները իրենց ժողովին, ինչպես նշված է «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքում, որպեսզի կարողանան մասնակցել իրենց դավանանքի հետ կապված կրոնական գործունեությանը և հոգևոր աջակցություն ստանան (1 Պետրոս 5։2

Եթե ձեր անձնական տվյալների օգտագործման հետ կապված հարցեր ունեք կամ ցանկանում եք կապվել տվյալների պաշտպանության տեղի պատասխանատուի հետ, խնդրում ենք նամակ ուղարկել հետևյալ հասցեով՝

DataProtectionOfficer.CZ@jw.org։

Ստորև կգտնեք ձեր անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ։

Ինչ անձնական տվյալներ ենք հավաքագրում ձեր մասին

Դուք կամավոր կերպով տրամադրում եք ձեր անձնական տվյալների մեծ մասը, որոնք մենք հավաքագրում և օգտագործում ենք Եհովայի վկաների կրոնին սատարելու և կրոնական գործունեությունը ծավալելու համար։ Այդ իսկ պատճառով, որպես կանոն, ձեզ համար ակնհայտ կլինի, թե ձեզ հետ կապված որ անձնական տվյալներն ենք հավաքագրում և ինչպես ենք օգտագործում դրանք։ Այդ տվյալները ներառում են հետևյալը.

  • Հիմնական տվյալներ, ինչպես օրինակ՝ անուն, ծննդյան տարեթիվ և սեռ։

  • Կոնտակտային տվյալներ, ինչպես օրինակ՝ փոստային հասցե, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամարներ և արտակարգ իրավիճակների կոնտակտ։

  • Հոգևոր բնույթի տվյալներ, ինչպես օրինակ՝ մկրտության ամսաթիվ, «օծյալ» ե՞ք, թե՞ «ուրիշ ոչխար», տեղի ժողովում կամ Կրոնական կազմակերպությունում ունեցած ցանկացած դեր կամ նշանակում, քարոզչական գործունեության մասին տեղեկություններ, հոգևոր կարգավիճակը և դրա հետ կապված ամսաթվեր, ինչպես նաև հոգևոր վիճակի հետ կապված ցանկացած այլ տեղեկություն։

Ձեր մասին մեր հավաքագրված անձնական տվյալները կարող են ներառել նաև անձնական տվյալների հատուկ կատեգորիաներ (հատուկ կատեգորիայի տվյալներ)։ Հատուկ կատեգորիաները ներառում են էթնիկ ծագումը և կրոնական համոզմունքները։

Ձեր անձնական տվյալների օգտագործման նպատակները և իրավական հիմքերը

Մեր քաղաքականությունն է հավաքագրել միայն այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են մեր նպատակների իրագործման, ինչպես նաև այդ տվյալները վավերական, օրինական հիմունքներով մշակելու համար։

Երբ դուք դառնում եք քարոզիչ, մենք օրինական կերպով հավաքագրում և օգտագործում ենք ձեր անձնական տվյալները՝ Եհովայի վկաների կրոնին սատարելու և դրա գործունեությունը ծավալելու համար մեր օրինական շահերին համապատասխան, որպեսզի կարողանաք մասնակցել ձեր դավանանքի հետ կապված կրոնական միջոցառումներին և հոգևոր աջակցություն ստանալ։ Երբ մեր մշակած տվյալները ներառում են անձնական տվյալների որևէ հատուկ կատեգորիա (օրինակ՝ ձեր կրոնական համոզմունքները), մենք այդ տվյալները մշակում ենք համապատասխան երաշխիքներով և Կրոնական կազմակերպությունից դուրս չենք բացահայտում՝ առանց ձեր համաձայնության։ Նախքան մեր օրինական շահերի համար ձեր անձնական տվյալների մշակումը մենք հաշվի ենք առնում և հավասարակշռում ձեզ և ձեր իրավունքների վրա ցանկացած հնարավոր ազդեցություն։

Մենք կարող ենք նաև օգտագործել ձեր անձնական տվյալները օրինական պարտավորություններին համապատասխանելու համար։ Արտակարգ իրավիճակների դեպքում կարող ենք որպես հիմք օգտագործել ձեր կամ մեկ այլ անձի կենսական շահերը՝ անձնական տվյալները մշակելու համար։

Որպես կանոն, մենք անձնական տվյալները չենք մշակում համաձայնության հիման վրա, քանի որ սովորաբար այլ իրավական հիմքեր ենք ունենում։ Այնուամենայնիվ, մենք հիմնվում ենք համաձայնության վրա, եթե դուք բացահայտ համաձայնություն եք տված լինում ձեր անձնական տվյալների մշակման համար։ Խնդրում ենք, նկատի ունենալ, որ անչափահասների տվյալները մշակվում են ծնողի կամ օրինական խնամակալի համաձայնությամբ։

Ստորև բերված աղյուսակը նկարագրում է ձեր անձնական տվյալների օգտագործման եղանակները և իրավական հիմքերը, որոնցով առաջնորդվում ենք։ Եթե լրացուցիչ մանրամասների կարիք ունեք, խնդրում ենք կապվել տվյալների պաշտպանության տեղի պատասխանատուի հետ՝ օգտվելով վերը նշված կոնտակտային տվյալներից։

Նպատակ և/կամ գործունեություն

Տվյալների տեսակ

Մշակման իրավական հիմք

Պահպանում

  • «Քարոզչի հաշվետվության քարտի» վարում (եկեղեցական արձանագրություններ)

  • Հիմնական տվյալներ

  • Հոգևոր բնույթի տվյալներ

  • Անձնական տվյալների հատուկ կատեգորիա՝ կրոնական համոզմունքներ

  • Օրինական շահ՝ սատարել Եհովայի վկաների կրոնին և ծավալել դրա կրոնական գործունեությունը

  • Ակտիվ քարոզիչներ՝ ներկա և անցյալ ծառայողական տարում

  • Ոչ ակտիվ քարոզիչներ՝ անցյալ ծառայողական տարում

  • Չի պահվում այն անձանց համար, ովքեր այլևս չեն համարվում Եհովայի վկա

  • Նկատի առեք. ծառայողական տարին սկսվում է սեպտեմբերին և ավարտվում օգոստոսին

  • Մասնակցություն ժողովի հանդիպումներին, որևէ կամավոր գործունեության կամ ծրագրի

  • Հիմնական տվյալներ

  • Գործունեության որոշ տեսակների և նախագծերի համար՝ կոնտակտային տվյալներ և հոգևոր բնույթի որոշ տվյալներ

  • Անձնական տվյալների հատուկ կատեգորիա՝ կրոնական համոզմունքներ

  • Օրինական շահ՝ սատարել Եհովայի վկաների կրոնին և ծավալել դրա կրոնական գործունեությունը

  • Ժողովի հանդիպումների մասնակցության տվյալները չեն պահվում

  • Պահվում է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է կամավորական գործունեությանը կամ նախագծին ձեր մասնակցության համար

  • Ժողովում հանձնարարության կամ նշանակման կատարում. դա կարող է ներառել ձեր անունը, նշանակումը կամ դերը ուրիշներին հասանելի դարձնելը տեղի ժողովում կամ մասնավոր դեպքերում՝ «Կրոնական կազմակերպության» ներսում, հայտարարությունների տախտակի վրա կամ տվյալների պաշտպանությանը համապատասխան էլեկտրոնային որևէ եղանակով

  • Հիմնական տվյալներ

  • Հոգևոր բնույթի որոշ տվյալներ. Եհովայի վկաների տեղի ժողովում կամ նրանց մեջ ունեցած դերն ու նշանակումը

  • Անձնական տվյալների հատուկ կատեգորիա՝ կրոնական համոզմունքներ

  • Օրինական շահ՝ սատարել Եհովայի վկաների կրոնին և ծավալել դրա կրոնական գործունեությունը

  • Ժողովի հանդիպումների գրաֆիկները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն փոխարինվել նորով

  • Ժողովը պահպանում է ընթացիկ տեղեկությունները քարոզչական ծառայության խմբերի հանձնարարությունների համար

  • Քանի դեռ անհրաժեշտ է՝ հիմնվելով նպատակների և նշանակման կամ դերի վրա

  • Եհովայի վկաների երեցների կողմից կատարվող հովվական գործ ու տրամադրվող հոգևոր աջակցություն

  • Հիմնական տվյալներ

  • Կոնտակտային տվյալներ

  • Հոգևոր բնույթի տվյալներ

  • Անձնական տվյալների հատուկ կատեգորիա՝ կրոնական համոզմունքներ

  • Բնութագրերը պահվում են տվյալների պահպանման տեղի քաղաքականության համաձայն

  • Քանի դեռ անհրաժեշտ է նպատակների համար

  • Արտակարգ իրավիճակների կոնտակտի մշակում

  • Հիմնական տվյալներ

  • Կոնտակտային տվյալներ

  • Քարոզչի կենսական շահերը։ Քարոզիչը անհրաժեշտ տեղեկություն է տրամադրում արտակարգ իրավիճակների կոնտակտի վերաբերյալ

  • Քանի դեռ քարոզիչը մնում է ժողովում

  • Ցանկացած այլ գործունեություն, որն անհրաժեշտ է Եհովայի վկաների կրոնին սատարելու կամ կրոնական գործունեությունը ծավալելու համար, կամ օրենքով պահանջված կարգով։ (Նման դեպքերում ձեր տվյալների մշակումից առաջ դուք համապատասխան ծանուցում կստանաք)

  • Հիմնական տվյալներ

  • Կոնտակտային տվյալներ

  • Հոգևոր բնույթի տվյալներ

  • Անձնական տվյալների հատուկ կատեգորիա՝ կրոնական համոզմունքներ

  • Օրինական շահ՝ սատարել Եհովայի վկաների կրոնին և ծավալել դրա կրոնական գործունեությունը կամ

  • Իրավական պարտավորություն կամ

  • Համաձայնություն

  • Քանի դեռ անհրաժեշտ է նպատակների համար կամ օրենքով պահանջված կարգով

Պահպանում

Մենք պահպանում ենք ձեր անձնական տվյալները այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ են վերը նշված «Ձեր անձնական տվյալների օգտագործման նպատակները և իրավական հիմքերը» բաժնում նկարագրված նպատակների համար։

Անձնական տվյալների պահպանման համապատասխան ժամկետը որոշելու համար մենք հաշվի ենք առնում իրավական պահանջները, անձնական տվյալների քանակը, բնույթը և գաղտնիության աստիճանը, ձեր անձնական տվյալների սխալ օգտագործումից կամ դրանց հրապարակումից վնաս պատճառելու հնարավոր ռիսկերը, ձեր անձնական տվյալների մշակման նպատակները, և թե արդյոք կարող ենք դրանց հասնել այլ միջոցներով։

Ամբողջ աշխարհում պահպանման ժամկետները կարող են տարբերվել՝ ըստ տարբեր երկրներում սահմանված իրավական և նորմատիվ պահանջների։ Անձնական տվյալները կարող են պահվել նաև ավելի երկար ժամանակահատվածով, եթե պահանջվում են երկարացված պահպանման ժամկետներ՝ համաձայն օրենքի, կանոնադրության կամ էլ մեր իրավունքները հաստատելու, կիրառելու և պաշտպանելու նպատակով։

Որոշ դեպքերում մենք կարող ենք անանուն դարձնել ձեր անձնական տվյալները (որպեսզի դրանք այլևս ձեզ հետ կապ չունենան) հետազոտության կամ վիճակագրական նպատակով դրանք օգտագործելիս։ Այդ դեպքում մենք կարող ենք անորոշ ժամանակ օգտագործել այդ տեղեկությունը՝ առանց ձեզ ծանուցելու։

Եթե ցանկանում եք ավելին իմանալ այն պահպանման ժամկետների մասին, որոնք մենք կիրառում ենք ձեր անձնական տվյալների նկատմամբ, խնդրում ենք կապ հաստատել տեղի տվյալների պաշտպանության պատասխանատուի հետ՝ օգտագործելով վերը նշված կոնտակտային տվյալները։

Անձնական տվյալների փոխանցում

Եհովայի վկաները իրենց գործունեությունը ծավալում են ամբողջ աշխարհում։ Դրա համար մենք պետք է կենտրոնացնենք որոշ գործողություններ, օրինակ՝ իրավաբանական անձանց տրամադրվող տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունները։ Որոշ տեղեկություններ հասանելի են դառնում Եհովայի վկաների տարբեր իրավաբանական անձանց, երբ անհրաժեշտ են լինում այս ծանուցման մեջ նկարագրված նպատակների իրագործման համար կամ «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքում նշված դեպքերում։ Օրինակ, երբ դուք նախընտրում եք տեղափոխվել այլ ժողով, ձեր անձնական տվյալները (հիմնական, կոնտակտային և հոգևոր բնույթի տվյալներ) փոխանցվում են ձեր նոր ժողովին։ Որոշ դեպքերում Եհովայի վկաների մասնաճյուղ(եր)ը կարող է մշակել ձեր անձնական տվյալները, որպեսզի շարունակեք լիարժեքորեն մասնակցել ձեր նոր ժողովի կրոնական գործունեությանը, և որպեսզի մեր եկեղեցական արձանագրությունները թարմ լինեն։ Սա կարող է ներառել փոխանցումներ դեպի Եվրոպական Միության (ԵՄ) կազմից, Եվրոպական տնտեսական տարածքից (ԵՏՏ) դուրս գտնվող և այլ երկրներ, որոնք չունեն անձնական տվյալների հատուկ պաշտպանություն ապահովելու օրենքներ։

Մենք անվտանգությանն ուղղված և իրավական նախազգուշական քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի ապահովենք անձնական տվյալների անվտանգությունն ու ամբողջականությունը, որոնք փոխանցվում են Կրոնական կազմակերպության ներսում։ Երբ մենք հավաքագրում ենք ձեր անձնական տվյալները ԵՄ և ԵՏՏ երկրներում, ապա այդ երկրների սահմաններից դուրս փոխանցումները տեղի կունենան միայն.

  • եթե ստացողը գտնվում է մի երկրում, որն ապահովում է ձեր անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ, և/կամ

  • ըստ համաձայնագրի, որը բավարարում է անձնական տվյալների փոխանցման վերաբերյալ ԵՄ-ի պահանջները, որոնք առնչվում են ԵՄ/ԵՏՏ-ից դուրս գտնվող անձնական տվյալների մշակողներին կամ տվյալները վերահսկողներին, ինչպես օրինակ՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված ստանդարտ պայմանագրային ակտերն են, և/կամ

  • ձեր համաձայնությամբ։

Տվյալների անվտանգություն

Մենք պաշտպանում ենք մեր գործունեության ընթացքում ձեռք բերված տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը։ Նման տեղեկատվության հասանելիությունը սահմանափակ է։ Գործում են քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք նախատեսված են տվյալները կորստից, սխալ օգտագործումից և անպատշաճ հրապարակումներից պաշտպանելու համար։

Մենք իրականացնում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ, որպեսզի տվյալների մշակման ընթացքում դրանց հավանական հրապարակման ռիսկերի համապատասխան անվտանգության մակարդակ ապահովենք՝ միաժամանակ հաշվի առնելով ամենավերջին տեխնոլոգիական զարգացումները, իրականացման ծախսերը, մշակման էությունը, ծավալները, համատեքստը և նպատակները, ինչպես նաև մարդկանց իրավունքների ու ազատությունների նկատմամբ տարբեր հավանականությունների և խստությունների առաջացման ռիսկերը։ Այս միջոցառումները ներառում են հետևյալը, սակայն չեն սահմանափակվում դրանցով.

  • մատչելիության վերահսկողություն, գաղտնիություն և ամբողջականություն,

  • հաղորդակցությունների և գործողությունների անվտանգություն,

  • անձնական տվյալների կեղծում, անանունացում (անոնիմացում) և գաղտնագրում,

  • մշակման անվտանգության ապահովմանն ուղղված տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների արդյունավետության գնահատում։

Մենք ապահովում ենք, որ անձնական տվյալների մշտական կամ կանոնավոր հասանելիություն ունեցողները կամ անձնական տվյալների մշակմամբ զբաղվողները, վերապատրաստվեն և տեղեկացված լինեն իրենց իրավունքների ու պարտականությունների մասին։

Անձնական տվյալների հրապարակումներ

Մենք գուցե փոխանցենք ձեր անձնական տվյալները հետևյալ դեպքերում.

  • եթե դա տեղին է «Ձեր անձնական տվյալների օգտագործման նպատակները և իրավական հիմքերը» բաժնում նկարագրված նպատակների դեպքում։ Դա ներառում է տվյալների փոխանցումներ Կրոնական կազմակերպության ներսում,

  • եթե դա պահանջվում է օրենքով,

  • եթե կարծում ենք, որ նման հրապարակումը տեղին է մեր իրավունքները, ունեցվածքը կամ անվտանգությունը պաշտպանելու համար,

  • եթե դա անհրաժեշտ է դատական ակտը, դատարանի կարգադրությունը կամ այլ իրավական պարտավորություն, ինչպես նաև կանոնադրական կամ պետական հարցում կատարելու համար, կամ

  • եթե ունենք ձեր համաձայնությունը։

Անձնական տվյալների երրորդ կողմի ստացողների թվում են՝

  • կարգավորող մարմինները,

  • դատարանները, ոստիկանությունը և իրավապահ մարմինները,

  • ծառայություններ կամ աջակցություն տրամադրողները։

Անձնական տվյալների հետ կապված ձեր իրավունքները

Դուք կարող եք ունենալ որոշակի իրավունքներ ձեր մասին ունեցած մեր տվյալների առնչությամբ։ Դրանք կարող են ներառել հետևյալ իրավունքները.

  • Տեղեկացված լինելու իրավունք։ Դուք իրավունք ունեք տեղեկացված լինել այն մասին, թե ինչպես ենք օգտագործելու և փոխանցելու ձեր անձնական տվյալները։

  • Անձնական տվյալներից օգտվելու իրավունք։ Դուք ունեք ձեր անձնական տվյալների մշակման մասին ծանուցում ստանալու և դրանցից օգտվելու իրավունք։

  • Ոչ ճշգրիտ անձնական տվյալները ուղղելու իրավունք։ Դուք իրավունք ունեք ուղղել ցանկացած ոչ ճշգրիտ կամ ոչ լիարժեք անձնական տվյալ, օրինակ՝ ձեր կոնտակտային տվյալները փոխելու դեպքում։

  • Որոշակի հանգամանքներում անձնական տվյալները ջնջելու իրավունք։ Սա հայտնի է նաև որպես «մոռացվելու իրավունք»։ Սա բացարձակ իրավունք չէ, որը պահանջում է ջնջել բոլոր անձնական տվյալները։ Յուրաքանչյուրի դիմումը մենք կգնահատենք ըստ ընթացիկ օրենքների։

  • Համաձայնությունից հրաժարվելու իրավունք։ Եթե մենք մշակում ենք անձնական տվյալները համաձայնության հիման վրա, դուք իրավունք ունեք ցանկացած պահի հրաժարվել համաձայնությունից։ Որպես կանոն, մենք անձնական տվյալները չենք մշակում համաձայնության հիման վրա, քանի որ սովորաբար այլ իրավական հիմքեր ենք ունենում։

  • Անձնական տվյալների մշակումը որոշակի հանգամանքներում սահմանափակելու իրավունք։ Այս իրավունքը ծագում է, եթե դուք վիճարկում եք անձնական տվյալների ճշգրտությունը, եթե դուք առարկություն եք բարձրացրել մշակման վերաբերյալ, եթե անձնական տվյալների մշակումը անօրինական է, և դուք դեմ եք ջնջմանը և պահանջում եք սահմանափակում, կամ եթե մենք անձնական տվյալներ այլևս չենք պահանջում, սակայն դուք պահանջում եք, որ ձեր անձնական տվյալները պահպանվեն հաստատելու, կիրառելու կամ իրավական հայցի պաշտպանության համար։

  • Տվյալների փոխանցման իրավունք։ Տվյալների փոխանցման իրավունքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ մշակումը ձեր համաձայնությամբ է, կամ եթե անձնական տվյալները պետք է մշակվեն պայմանագրի կատարման համար, և մշակումն իրականացվում է ավտոմատացված միջոցներով։

  • Անձնական տվյալների մշակմանը որոշակի հանգամանքներում առարկելու իրավունք։ Դուք իրավունք ունեք առարկել մեր մշակման գործընթացին, եթե մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները՝ հիմնվելով օրինական շահերի վրա։

Դուք կարող եք օգտվել ձեր ցանկացած իրավունքից՝ վերը նշված կոնտակտային տվյալների միջոցով կապ հաստատելով տվյալների պաշտպանության պատասխանատուի հետ։

Մենք կարող ենք ձեզանից պահանջել կոնկրետ տեղեկություններ, որպեսզի հաստատենք ձեր ինքնությունը և ապահովենք ձեր անձնական տվյալներին հասանելիություն ստանալու ձեր իրավունքը (կամ կիրառենք ձեր այլ իրավունքներից որևէ մեկը)։ Սա անվտանգության միջոց է, որպեսզի անձնական տվյալները չհայտնվեն այն ստանալու իրավունք չունեցող որևէ անձի ձեռքերում։ Մենք կարող ենք նաև կապ հաստատել ձեզ հետ, որպեսզի լրացուցիչ տեղեկություններ խնդրենք ձեր հայցի վերաբերյալ մեր պատասխանը արագացնելու համար։

Եթե մտահոգված եք Եհովայի վկաների կողմից տվյալների պաշտպանության մասին օրենքի կամ այլ կանոնների խախտմամբ, ապա կարող եք դիմել տեղի տվյալների պաշտպանության պատասխանատուին՝ օգտագործելով վերը նշված կոնտակտային տվյալները։ Տվյալների պաշտպանության տեղի պատասխանատուն կքննի ձեր հարցումը և կտեղեկացնի, թե ինչպես է այն լուծվելու։ Դուք նաև իրավունք ունեք բողոքելու տվյալների պաշտպանության լիազոր մարմնին, որը պատասխանատու է տվյալների պաշտպանության օրենքի կիրառման համար այն երկրում, որտեղ բնակվում եք, կամ այն վայրում, որտեղ կատարվել է ենթադրյալ խախտումը, կամ էլ իրավունք ունեք գործը ուղարկել համապատասխան դատարան։

Փոփոխություններ այս ծանուցման մեջ

Եհովայի վկաների տվյալները կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել կրոնական գործունեության, օրենքի կամ տեխնիկական բնույթի փոփոխությունների պատճառով։ Եթե փոփոխություններ են անհրաժեշտ «Անձնական տվյալների օգտագործում» էջում, ապա այդ փոփոխությունները կտեղադրվեն այստեղ, որպեսզի քարոզիչները միշտ տեղյակ լինեն, թե ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են օգտագործվում։ Խնդրում ենք, պարբերաբար ստուգել այս էջի փոփոխությունները։

a Քարոզիչները նրանք են, ովքեր Եհովայի վկաների ժողովի հետ քարոզում են Թագավորության բարի լուրը։