Անցնել բովանդակությանը

Անիմացիաներ

Տարբեր թեմաների վերաբերյալ այս անիմացիոն կարճ տեսանյութերը հետաքրքիր կերպով երեխաներին սովորեցնում են կարևոր բաների մասին։

 

Խելացի՞, ուրեմն՝ մաքուր

Մաքրությանը հետևելը և կազմակերպված լինելը միշտ էլ քո ու շրջապատիդ օգտի համար է։ Դա նպաստում է, որ առողջ մնաս, և նվազեցնում է սթրեսդ։

Ի՞նչ է նախապաշարումը

Մարդկության պատմության ընթացքում նախապաշարումը շատերին է վարակել։ Աստվածաշնչից իմացիր, թե ինչպես կարող ես ստուգել՝ այն սրտումդ արմատներ գցել է, թե ոչ։

Պաշտպանվիր ապատեղեկատվությունից

Քո լսած կամ ընթերցած ամեն բանի մի՛ հավատա։ Իմացիր, թե ինչպես քննել տեղեկությունը և տարբերակել կեղծիքը։

Ինչպես տնօրինել փողը

Այսօրվանից սովորիր խնայել գումարդ, որ վաղը, երբ դրա կարիքն ունենաս, գրպանումդ փող ունենաս։

Կյանքդ ծխի մե՞ջ կանցկացնես

Շատ մարդիկ էլեկտրական կամ սովորական ծխախոտ են օգտագործում։ Ոմանք էլ թողել են կամ փորձում են թողնել ծխելը։ Ինչո՞ւ։ Ծխելն իրո՞ք այդքան վնասակար է։

Տեսախաղեր. դո՞ւ ես հաղթում, թե՞...

Տեսախաղերը կարող են զվարճալի լինել, բայց կան նաև որոշ վտանգներ։ Ինչպե՞ս կարող ես խուսափել ծուղակներից և հաղթող դուրս գալ։

Այսօր՝ տխուր, վաղը՝ ուրախ

Ի՞նչ կարող ես անել, եթե տխրությամբ ես համակված։

Ինչ պետք է իմանաս սպորտով զբաղվելու մասին

Սպորտի շնորհիվ սովորում ես, օրինակ, համագործակցել և հաղորդակցվել ուրիշների հետ։ Բայց պե՞տք է արդյոք այն քո կյանքում ամենակարևոր բաներից մեկը լինի։

Շշից այն կողմ նայիր

Ալկոհոլի ազդեցության տակ շատերն ասում կամ անում են բաներ, որոնց համար հետո ափսոսում են։ Ինչպե՞ս կարող ես պաշտպանել ինքդ քեզ ալկոհոլի չարաշահման պատճառով առաջացած խնդիրներից։

Ինչպե՞ս կարող եմ խոսել ծնողներիս հետ

Ինչպե՞ս կարող ես հաղորդակցվել ծնողներիդ հետ, եթե խոսելու ցանկություն չունես։

Ո՞վ է իշխում՝ դո՞ւ, թե՞ քո սարքը

Մենք ապրում ենք տեխնոլոգիաների դարաշրջանում։ Բայց թույլ մի՛ տուր, որ դրանք իշխեն քեզ վրա։ Ինչպե՞ս կարող ես իմանալ՝ կախվածություն ունե՞ս, թե՞ ոչ։ Ինչպե՞ս կարող ես ղեկը քո ձեռքը վերցնել։

Ի՞նչ անեմ, որ ծնողներս ինձ ավելի շատ ազատություն տան

Գուցե մտածում ես՝ ժամանակն է, որ քեզ վերաբերվեն որպես հասուն մարդու, բայց ծնողներդ համաձայն չեն քեզ հետ։ Ի՞նչ կարող ես անել նրանց վստահությանը արժանանալու համար։

Ինչպե՞ս խուսափեմ բամբասելուց

Երբ զրույցդ բամբասանքի է վերածվում, անհապաղ գործիր։

Սե՞ր, թե՞ սիրահարություն

Իմացիր, թե ինչ է հրապուրանքը և ինչ է իսկական սերը։

Մի՛ ենթարկվիր հասակակիցներիդ ճնշմանը

Չորս պարզ քայլ, որոնք կօգնեն քեզ չենթարկվել հասակակիցների ճնշմանը և ցույց տալ քո դիրքորոշումը։

Գրագետ մոտեցում դրսևորիր սոցիալական ցանցից օգտվելիս

Զվարճացիր ու ապահով եղիր, երբ ընկերներիդ հետ օնլայն կապ ես ունենում։

Ո՞վ է իսկական ընկերը

Կեղծ ընկերները ամենուր են, բայց իսկական ընկերոջը պետք է գտնել։

Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների

Իմացիր, թե ինչու են պատանիները ենթարկվում ճնշումների ու ծաղրուծանակի, և թե ինչպես կարելի է հաղթահարել դրանք։