Անցնել բովանդակությանը

Աստվածաշնչյան ատլաս

Աստվածաշնչյան ատլաս

«Տեսեք լավ երկիրը» աստվածաշնչյան ատլաս է, որը կարող է օգնել քեզ խոր անձնական ուսումնասիրություն կատարել։ Աստվածաշնչում շատ վայրերի, քաղաքների և երկրների մասին է հիշատակվում։ Այս ատլասի օգնությամբ Աստվածաշնչի ընթերցանությունդ և ուսումնասիրությունդ կենդանի կդարձնես։ Այն կօգնի քեզ պատկերացնել այն վայրերը որտեղ տեղի են ունեցել աստվածաշնչյան իրադարձությունները։ Նաև կհասկանաս, թե ինչպես է տարբեր վայրերի աշխարհագրական դիրքը ազդել աստվածաշնչյան դեպքերի վրա։

«Տեսեք լավ երկիրը» ատլասը լի է հին աշխարհի տարբեր վայրերի գունավոր քարտեզներով և աղյուսակներով։ Այն նաև պարունակում է սխեմաներ, համակարգչային մոդելներ և ունի շատ այլ առանձնահատկություններ, որոնք կհարստացնեն քո անձնական ուսումնասիրությունը։

Աստվածաշնչյան ատլասի շնորհիվ՝

  • կտեսնես Աբրահամի, Իսահակի և Հակոբի ճամփորդությունները

  • կտեսնես, թե իսրայելացիները ինչ ճանապարհ անցան Եգիպտոսից Ավետյաց երկիր գնալիս

  • կհամեմատես Իսրայելի և նրա թշնամի երկրների տարածքները

  • կտեսնես, թե Հիսուսը ինչ ճանապարհ անցավ իր ծառայության ընթացքում

  • կհասկանաս, թե Աստվածաշնչում նշված կայսրությունները՝ Բաբելոնը, Հունաստանը և Հռոմը, ինչ հսկայական տարածքներ են զբաղեցրել

Աստվածաշնչյան այս անվճար ատլասից կարող ես օգտվել օնլայն։