Անցնել բովանդակությանը

Հնարավո՞ր է իմանալ՝ ով է գրել Աստվածաշունչը

Հնարավո՞ր է իմանալ՝ ով է գրել Աստվածաշունչը

Աստվածաշնչի պատասխանը

 Շատերը լսել են, թե հնարավոր չէ ստույգ իմանալ՝ ով է գրել Աստվածաշունչը։ Սակայն Աստվածաշնչում հաճախ շատ պարզ խոսվում է այդ մասին՝ ներկայացնելով գրի առնողներին։ Գրքի որոշ հատվածներ սկսվում են այսպիսի խոսքերով «Նեեմիայի խոսքերը», «Եսայիայի տեսիլքը», «Եհովայի խոսքը, որ եղավ.... Հովելին» (Նեեմիա 1:1; Եսայիա 1:1; Հովել 1:1

 Աստվածաշնչի շատ գրողներ հստակ գրել են, որ իրենք արձանագրում են միակ ճշմարիտ Աստծու՝ Եհովայի խոսքերը, և որ նա է իրենց առաջնորդել։ Հին կտակարանում մարգարեները ավելի քան 300 անգամ նշել են. «Այսպես է ասում Եհովան» (Ամոս 1:3; Միքիա 2:3; Նաում 1:12)։ Գրողներից ոմանք էլ նշել են, որ Աստծու խոսքը իրենց հայտնել են հրեշտակները (Զաքարիա 1:7, 9

 Աստվածաշունչը գրել են մոտ 40 տղամարդիկ ավելի քան 1600 տարիների ընթացքում։ Նրանցից ոմանք գրի են առել մեկից ավելի աստվածաշնչյան գրքեր։ Աստվածաշունչը բաղկացած է 66 գրքերից, որոնցից 39-ը կազմում են Հին Կտակարանը կամ՝ Եբրայերեն Գրությունները, իսկ 27-ը՝ Նոր Կտակարանը կամ՝ Հունարեն Գրությունները։