Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է խորհրդանշում Հայտնություն 17-րդ գլխում նշված ալ կարմիր գազանը

Ի՞նչ է խորհրդանշում Հայտնություն 17-րդ գլխում նշված ալ կարմիր գազանը

Աստվածաշնչի պատասխանը

 Հայտնություն 17-րդ գլխում նշված ալ կարմիր գազանը խորհրդանշում է մի կազմակերպություն, որի նպատակն է միավորել և ներկայացնել աշխարհի ազգերին։ Սկզբում այդ կազմակերպությունը Ազգերի լիգան էր, իսկ այսօր Միավորված ազգերի կազմակերպությունն է։

Ալ կարմիր գազանի առանձնահատկությունները

  1.   Քաղաքական կառույց է։ Ալ կարմիր գազանը ունի «յոթ գլուխներ», որոնք ներկայացնում են «յոթ լեռներ» և «յոթ թագավորներ» (Հայտնություն 17:9, 10)։ Աստվածաշնչում լեռներն ու գազանները խորհրդանշում են կառավարություններ (Երեմիա 51:24, 25; Դանիել 2:44, 45; 7:17, 23

  2.   Համաշխարհային քաղաքական համակարգի պատկերն է։ Ալ կարմիր գազանը նման է Հայտնություն 13-րդ գլխում նշված յոթ գլուխ ունեցող գազանին, որը ներկայացնում է համաշխարհային քաղաքական համակարգը։ Երկու գազաններն էլ ունեն յոթ գլուխ, տասը եղջյուր և հայհոյալից անուններ (Հայտնություն 13:1; 17:3)։ Այս նմանությունները, ինչ խոսք, պատահականության արդյունք չեն։ Ալ կարմիր գազանը համաշխարհային քաղաքական համակարգի պատկերն է (Հայտնություն 13:15

  3.   Զորություն է ստանում այլ քաղաքական ուժերից։ Ալ կարմիր գազանը «առաջ է գալիս» այլ քաղաքական ուժերից, կամ՝ իր գոյության համար նրանց է պարտական (Հայտնություն 17:11, 17

  4.   Փոխկապակցված է կրոնի հետ։ Մեծ Բաբելոնը՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը, նստած է ալ կարմիր գազանի վրա, ինչը ցույց է տալիս, որ գազանը կրոնների ազդեցության տակ է (Հայտնություն 17:3–5

  5.   Անպատվում է Աստծուն։ Գազանը «լիքն է հայհոյալից անուններով» (Հայտնություն 17:3

  6.   Ժամանակավորապես անգործունյա է լինելու։ Ալ կարմիր գազանը մի որոշ ժամանակով հայտնվելու էր «անդունդում», a կամ՝ անգործունյա էր դառնալու, սակայն նորից դուրս էր գալու անդունդից (Հայտնություն 17:8

Աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը

 Նկատի առնենք, թե ինչպես է Միավորված ազգերի կազմակերպությունը և նրա նախորդը՝ Ազգերի լիգան, կատարել ալ կարմիր գազանի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունը։

  1.   Քաղաքական կառույց է։ ՄԱԿ-ը թիկունք է կանգնում քաղաքական համակարգին՝ աջակցելով «իր բոլոր անդամների ինքնիշխան հավասարությանը»։ b

  2.   Համաշխարհային քաղաքական համակարգի պատկերն է։ 2011թ.-ին ՄԱԿ-ը ավելացրեց 193-րդ անդամ պետությանը։ Դա ցույց է տալիս, որ այն ներկայացնում է ողջ աշխարհի ազգերի ու ժողովուրդների մեծամասնությանը։

  3.   Զորություն է ստանում այլ քաղաքական ուժերից։ ՄԱԿ-ը իր գոյության համար պարտական է իր անդամ պետություններին և ունի այնքան իշխանություն, որքան վերջիններս տալիս են իրեն։

  4.   Փոխկապակցված է կրոնի հետ։ Աշխարհի կրոնները միշտ աջակցել են թե՛ Ազգերի լիգային, թե՛ Միավորված ազգերի կազմակերպությանը։ c

  5.   Անպատվում է Աստծուն։ ՄԱԿ-ի նպատակն է «պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»։ d Թեև սա պատվավոր նպատակ է, սակայն իրականում ՄԱԿ-ը անպատվում է Աստծուն՝ պնդելով, որ անում է այն, ինչ Աստված ասում է, որ կարող է անել միայն իր Թագավորությունը (Սաղմոս 46:9; Դանիել 2:44

  6.   Ժամանակավորապես անգործունյա է լինելու։ Ազգերի լիգան, որը Առաջին համաշխարհային պատերազմից հետո կազմավորվեց խաղաղություն պահպանելու նպատակով, անզոր էր կանխելու միջազգային ագրեսիան։ Այն դադարեց գոյություն ունենալուց, երբ 1939-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1945-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, կազմավորվեց Միավորված ազգերի կազմակերպությունը, որն ունի գրեթե նույն նպատակները, մեթոդները և կառուցվածքը։

a «Վայնի՝ Հին և Նոր Կտակարանների բառերի բացատրական բառարանի» համաձայն՝ «անդունդ» թարգմանված հունարեն բառը նշանակում է «անսահման խորություն»։ «Ջեյմս թագավորի թարգմանությունը» այս բառը թարգմանել է «անհատակ փոս»։ Աստվածաշնչում այն վերաբերում է բանտարկությանը և լիարժեք անգործունյա վիճակին։

b Տես ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածը։

c Օրինակ՝ Ամերիկայում տասնյակ բողոքական ուղղություններ ներկայացնող մի խորհուրդ 1918-ին հռչակեց, որ Ազգերի լիգան կլինի «երկրի վրա Աստծու թագավորությունը ներկայացնող քաղաքական կառույցը»։ 1965-ին բուդդայականության, արևելյան ուղղափառության, կաթոլիկության, հնդուականության, մահմեդականության, հուդայականության և բողոքականության ներկայացուցիչները հավաքվեցին Սան Ֆրանցիսկոյում ՄԱԿ-ին աջակցելու և նրա համար աղոթելու։ Իսկ 1979-ին Հովհաննես Պողոս II պապը հույս արտահայտեց, որ ՄԱԿ-ը «միշտ կմնա խաղաղության և արդարության գերագույն կառույց»։

d Տես ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածը։