Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Առակներ 16։3. «Քու գործերդ Տէրոջը յանձնէ»

Առակներ 16։3. «Քու գործերդ Տէրոջը յանձնէ»

 «Քո բոլոր գործերը Եհովային հանձնիր, և քո ծրագրերը կհաջողվեն» (Առակներ 16։3, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.)։

 «Քու գործերդ Տէրոջը յանձնէ եւ քու խորհուրդներդ պիտի հաստատուին» (Առակներ 16։3, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։

Առակներ 16:3-ի նշանակությունը

 Այս առակը հավաստիացնում է ճշմարիտ Աստծու ծառաներին, որ եթե ապավինեն նրան՝ փնտրեն նրա առաջնորդությունն ու հնազանդվեն, իրենց ծրագրերը հաջողություն կունենան։

 «Քո բոլոր գործերը Եհովային հանձնիր»։ Նախքան որոշումներ կայացնելը Եհովային a պաշտող անհատները խոնարհաբար փնտրում են նրա առաջնորդությունը (Հակոբոս 1։5)։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն է, որ հաճախ մարդիկ չեն կարող վերահսկել իրենց կյանքում տեղի ունեցող դեպքերը կամ էլ շատ քիչ ազդեցություն ունեն դրանց վրա (Ժողովող 9։11; Հակոբոս 4։13-15)։ Բացի դրանից՝ նրանք գուցե բավականաչափ իմաստություն չունենան իրենց ծրագրերը իրականացնելու համար։ Ահա թե ինչու են շատերը, խոհեմություն դրսևորելով, իրենց ծրագրերը հանձնում Աստծուն, այսինքն՝ նրան վստահում։ Նրանք այդպես են վարվում՝ Աստծուց աղոթքով առաջնորդություն խնդրելով և գործելով նրա կամքի համաձայն, որն արձանագրված է նրա Խոսքում՝ Աստվածաշնչում (Առակներ 3։5, 6; 2 Տիմոթեոս 3։16, 17

 «Քու գործերդ Տէրոջը b յանձնէ» արտահայտությունը բառացի նշանակում է «գլորիր քո գործերը Տիրոջ վրա»։ Համաձայն մի աշխատության՝ այս արտահայտությունը նկարագրում է «մի մարդու, [որը] իր մեջքի վրայի բեռը փոխանցում է մեկին, ով ավելի ուժեղ է և ավելի ունակ է այն կրելու»։ Նրանք, ովքեր խոնարհաբար ապավինում են Աստծուն, կարող են վստահ լինել, որ նա կօգնի ու նեցուկ կլինի իրենց (Սաղմոս 37։5; 55։22

 «Քո բոլոր գործերը» արտահայտությունը չի նշանակում, որ Աստված հավանություն է տալիս մարդկանց ամեն մի ծրագրի։ Եհովայի օրհնությունը ստանալու համար նրանց ծրագրերը պետք է ներդաշնակ լինեն նրա չափանիշներին և կամքին (Սաղմոս 127։1; 1 Հովհաննես 5։14)։ Աստված չի օրհնում անհնազանդությունը։ Իրականում նա «ամբարիշտների ճանապարհը ծռում է» (Սաղմոս 146։9)։ Միևնույն ժամանակ նա աջակցում է նրանց, ովքեր հնազանդվում են իրեն՝ հարգելով Աստվածաշնչում տեղ գտած իր չափանիշները (Սաղմոս 37։23

 «Եվ քո ծրագրերը կհաջողվեն»։ Որոշ թարգմանություններում այս արտահայտությունը այսպես է շարադրված՝ «քո ծրագրերը կհաստատվեն»։ Եբրայերեն Գրություններում, որոնք հայտնի են որպես Նոր Կտակարան, «կհաստատվեն» թարգմանված բառը փոխանցում է հիմք գցելու իմաստ և հաճախ մատնանշում է Աստծու ստեղծագործությունների կայունությունը (Առակներ 3։19; Երեմիա 10։12)։ Աստված նույն կերպով հաստատուն կդարձնի այն մարդկանց ծրագրերը, ովքեր իր չափանիշներով են գործում, և կօգնի նրանց առավել անվտանգ, կայուն և երջանիկ կյանքով ապրել (Սաղմոս 20։4; Առակներ 12։3

Առակներ 16:3-ի համատեքստը

 Այս խոսքերը արձանագրել է Սողոմոն թագավորը, ով գրի է առել «Առակներ» գրքի մեծ մասը։ Իր աստվածատուր իմաստության շնորհիվ նա հազարավոր առակներ է պատմել (1 Թագավորներ 4։29, 32; 10։23, 24

 Սողոմոնը 16-րդ գլուխը սկսում է՝ գովաբանելով Աստծու իմաստությունը և նշելով, թե Նա որքան է ատում գոռոզ մարդկանց (Առակներ 16։1-5)։ Ապա Սողոմոնը օգնում է ընթերցողին գալ մի կարևոր եզրակացության, որը բազմիցս ընդգծվում է «Առակներ» գրքում. մարդիկ կարող են իրապես իմաստուն և հաջողակ լինել միայն այն դեպքում, եթե խոնարհաբար թույլ տան, որ Աստված առաջնորդի իրենց քայլերը (Առակներ 16։3, 6-8, 18-23)։ Այս հիմնարար ճշմարտությունը հաճախ է կրկնվում Աստվածաշնչի էջերում (Սաղմոս 1։1-3; Եսայիա 26։3; Երեմիա 17։7, 8; 1 Հովհաննես 3։22

 Դիտիր «Առակներ» գրքի մասին այս կարճ տեսանյութը։

a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83:18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։

b Շատ թարգմանություններում Աստծու անվան փոխարեն օգտագործվում է «Տեր» բառը (կամ գլխատառերով՝ ՏԵՐ)։ Դա կարող է շփոթ առաջացնել Աստվածաշունչ ընթերցողների մոտ։ Պարզեք, թե ինչու՝ այս հոդվածաշարից կարդալով «Եսայիա 42։8. «Ես եմ Տերը»» հոդվածը։